ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԱԾ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մատենադարանի ձեռագրական հավաքածուները համալրվել են 4 արժեքավոր ձեռագրով (18-րդ դարի Սաղմոսարան և Շարակնոց․ նվիրատու՝ Նշան և Մարիա Պագգալյաններ (Բեյրութ, Լիբանան) և 15-16-րդ դարերի Գանձարան և 18-րդ դարի Ժողովածու․ նվիրատու՝ Ֆիլադելֆիայի Հայ նահատակաց եկեղեցի)։ Նվիրատուները՝ Պագգալյան և Քեշիշյան ընտանիքները, այս առիիթով այցելել են Մատենադարան, ծանոթացել են նոր ցուցադրություններին , ձեռագրերի պահպանման ու վերականգնման համակարգերին, թվայնացման աշխատանքներին։

Կիսվել