ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՎԵՍՏ ԵՎ ԱՐՀԵՍՏ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ՑՈՒՑԱՍՐԱՀԸ

Առաջին անգամ Մատենադարանի այցելուներին հնարավորություն կտրվի ամբողջական պատկերացում կազմելու մատյանների ստեղծման պատմության, բժշկագիտության մասին: Ծրագրի հիմքում Մատենադարանի բնագրական, մասնավորապես՝ բժշկագիտական և տոմարագիտական ուսումնասիրությունների, փորձարարական-կիրառական հետազոտությունների արդյունքներն են: Ցուցադրված նյութերը և բաղադրատոմսերն առնված են բացառապես ձեռագիր մատյաններից: Բացմանը ելույթ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Արվեստի բաժնի վարիչ, ծրագրի ղեկավար Նազենի Ղարիբյանը, ինչպես նաև աջակից կառույցների և

Կիսվել