ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՎԵՍՏ ԵՎ ԱՐՀԵՍՏ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ՑՈՒՑԱՍՐԱՀԸ

Առաջին անգամ Մատենադարանի այցելուներին հնարավորություն կտրվի ամբողջական պատկերացում կազմելու մատյանների ստեղծման պատմության, բժշկագիտության մասին:

Ծրագրի հիմքում Մատենադարանի բնագրական, մասնավորապես՝ բժշկագիտական և տոմարագիտական ուսումնասիրությունների, փորձարարական-կիրառական հետազոտությունների արդյունքներն են: Ցուցադրված նյութերը և բաղադրատոմսերն առնված են բացառապես ձեռագիր մատյաններից:

Բացմանը ելույթ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Արվեստի բաժնի վարիչ, ծրագրի ղեկավար Նազենի Ղարիբյանը, ինչպես նաև աջակից կառույցների և կազմակերպությունների ղեկավարները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը, «Ստեղծարար Հայաստան» մշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։

Կիսվել