ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՐՈՒՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՇԱՐՔԸ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԺԱՊԱՎԵՆԱՁԵՎ ՀՄԱՅԻԼՆԵՐԻՑ
Հմայիլն աղոթքների, աղերսների, մաղթանքների ժողովածու է, որն ունի պահպանիչ-բուժիչ նշանակություն. այն աղոթած՝ կախարդական աղոթքներով պատրաստված մի առարկա է, որը կրողին պահպանում է այլևայլ փորձանքներից: Հմայիլ անվանումը ծագում է պահլավերեն humav (թարգմանաբար՝ օրհնյալ) բառից։ Հմայիլները պահվել են հատուկ պատյաններում (տարբեր գործվածքներից, կաշվից, փայտից և մետաղյա), որոնք կոչվում էին կշտապանակներ և ճանապարհորդությունների ժամանակ Հմայիլների տերերը այն կրել