«ՄԱՇՏՈՑ» ԾԻՍԱՄԱՏՅԱՆ
«Մաշտոցը» Հայ եկեղեցու կարևորագույն ծիսամատյաններից է, որը բովանդակում է ծիսական արարողությունների կանոնները: Այն կազմավորվել է 5-րդ դարում Սահակ Պարթև կաթողիկոսի հրամանով ու նախաձեռնությամբ և ի սկզբանե կոչվել է «Օրհնությունաբեր Ցուցակ»: Համաձայն պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ 9-րդ դարում Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսը, խմբագրելով «Օրհնությունաբեր Ցուցակ»-ը, կազմում է Մաշտոց ծիսարանը: Այս ծիսամատյանում տեղ են գտել մարդկային կյանքի հանգուցակետերին վերաբերող