ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ժնևում հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնազին և Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին: Շառլ Պերսոնազը տնօրենին է փոխանցել ֆրանսիայում` Մատենադարանի վերականգնող մասնագետների վերապատրաստման պաշտոնական հրավերը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2024 թ. նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպման ընթացքում: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար`