ՇԱՐԱԿՆՈՑԸ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԻՍԱԿԱՐԳԻ ՄԵՋ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԵՂԵՐԻՑ ՄԵԿՆ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ
Շարակնոցում ամփոփված են հոգևոր երգեր՝ շարականներ, նվիրված տերունական տոներին՝ ինչպես Քրիստոսի Ծննդյանը, Խաչելությանը, Հարությանը, Համբարձմանը, Աստվածածնին ու նրա ծնողներին առնչվող, Հովհաննես Մկրտչի, Քրիստոսի աշակերտների ու հայրապետների, մարգարեների, ազգային և համաքրիստոնեական սրբերի, թագավորների, հոգևոր հայրերի տոներին։ Շարակնոցներում երգերը դասավորված են ըստ եկեղեցական տոնակարգի կամ ըստ ձայնեղանակների։ Շարականները միջնադարում գրի են առնվել և ուսուցանվել խազերով։ Մեզ են