ԺՆԵՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ և ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ
2025 թ. մարտի 26-ին Ժնևի հայկական տանը տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և հայ համայնքի ներկայացուցիչների միջև: Տնօրենը ներկայացրել է Մատենադարանի համակողմանի գործունեությունը, իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Մատյանների տունդարձը» արշավին և կոչ արել հնարավոր եղանակներով դառնալ արշավի մասնակից: Ցուցադրվել են Մատենադարանի նորաբաց լաբորատորիաներին և հավաքչական աշխատանքներին վերաբերող հոլովակներ, որից հետո տնօրենը