ԿԻՆ ԳՐԻՉՆԵՐ
Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին հիշատակումներ կան դեռևս աշխարհիկ կյանքի կանոնական թղթերում։ Հայտնի է Վաչագան Բարեպաշտ թագավորի կանոնագիրքը (5-րդ դ․), որտեղ առանձնահատուկ անդրադարձ էր արվում կնոջ իրավունքներին։ Ուստի, բնավ էլ պատահական չէ, որ Հայոց մատենագրության մեջ հիշատակվում են նաև կին գրիչների անուններ։ Հայտնի առաջին կին ստեղծագործողը Սահակադուխտն էր 7-րդ դարում: Նա դուստրն էր Դվինի ավագ