ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում տեղի է ունեցել անկախ հետազոտող, ասորագիտության դոկտոր, սեմական լեզուների (Սիդնեյի համալսարան) և ասորական քրիստոնեության (Լեյդենի համալսարան) մասնագետ Նիկոլաս Ալ-Ջելուի «Սրտերն՝ ինչպես մեր սրտերը. հայերի և ասորիների համագործակցությունն ու համակեցությունը Իրանի Ուրմիայի շրջանում» թեմայով դասախոսությունը։ Բանախոսը ներկայացրել է երկու հնագույն ազգերի երկարամյա բարեկամության, կենցաղի, մշակույթի, համակեցության առնչությունները:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ «ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մատենադարանի և «Իմ Քայլը» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Հուշագրի շրջանակում նախատեսվում են համատեղ ծրագրերի իրականացում, մասնագիտական վերապատրաստումներ, հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև փոխադարձ աջակցություն մշակութային և կրթական նախաձեռնություններին, մասնավորապես՝ Կատարի «Կատարա» Մշակութային հիմնադրամի հետ Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի ստեղծման գաղափարի իրականացման

Կիսվել