ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԵՐ. ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿ»-Ի ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանը, ճարտարապետի թոռը՝ լրագրող, գրող Մարկ Գրիգորյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն իրականացրել են ճարտարապետի անվանական գեղաթերթիկի մարումը: Մատենադարանի, Ազգային ժողովի, Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և այլ ճարտարապետական կոթողների հեղինակի

Կիսվել

«ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Մատենադարանը և ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտը կազմակերպում են «Բնագիր և մեկնություն․ անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանության խնդիրներ» թեմայով չորրորդ միջազգային գիտաժողովը: Զեկուցումները կարող են վերաբերել հին ու միջնադարյան բնագրերի կամ դրանց առանձին հատվածների մեկնությանը՝ բնագրագիտական, հնագրագիտական, լեզվաբանական, պատմագիտական, գրականագիտական և փիլիսոփայական տեսանկյուններից, ինչպես նաև դարավոր մեկնողական ավանդույթի քննությանը: Գիտաժողովի լեզուներն են անգլերենը և ռուսերենը:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ Պ.Գ.Թ. ԱՐՓԵՆԻԿ ՂԱԶԱՐՈՍՅԱՆԻ «ԳԵՂԱՄԱ ԵՐԿՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենդարանի հրատարակչությունը «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության աջակցությամբ լույս է ընծայել Մատենադարնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» մենագրությունը: Գրքում ներկայացված են Գեղամա երկրի (Սևանի ավազանի) գրչության կենտրոնների պատմությունը և այնտեղից մեզ հասած ձեռագրական հարուստ ժառանգությունը։ Տարածաշրջանում հատկապես մեծ է եղել Սևանավանքի որպես ուսումնագիտական և գրավոր մշակույթի կենտրոնի դերը։

Կիսվել

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2025 թվականի մայիսի 8-ին Մատենադարանի տեսասրահում տեղի է ունենալու «Լեզվական և մշակութային փոխառնչակցությունները հայերեն բժշկագիտական ձեռագրերում» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովը կազմակերպվում է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Լեզվական իմացություն․ բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն – 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի և բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» թեմայի շրջանակում։ Աշխատաժողովին զեկուցումներով հանդես կգան հետազոտողներ Մատենադարանից և արտերկրից։ Սկիզբը՝

Կիսվել

ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս․թ․ նոյեմբերի 27-29-ը Մատենադարանում կանցկացվի Միջնադարագիտական 11-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրում ենք մասնակցելու միջնադարագիտության բնագավառում իրենց ուսումնասիրություններն իրականացնող հետազոտողներին: Կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտական աստիճան ունեցողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են ստորև նշված բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին: Գիտաժողովի թեմաները՝ — ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,— աղբյուրագիտություն, պատմագիտություն,—

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ-ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ՀՐԱՅՐ ԲԱԶԵ ԽԱՉԵՐՅԱՆԻ ԵՎ ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԱՂԹԱՄԱՐ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

«Աղթամար» պատկերագիրքը ամփոփում է Հրայր Բազե Խաչերյանի և ստեղծագործական խմբի՝ շուրջ երեք տասնամյակի ընթացքում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցական համալիր կատարած 34 հետազոտական արշավների արդյունքները։ Պատկերագիրքն աչքի է ընկնում եկեղեցու բարձրաքանդակների և մանրանկարների թեմատիկ համադրումներով, քանդակների գծապատկերներով, որոնց հեղինակը գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ, գրքի համահեղինակ Լիլիթ Խաչատրյանն է։ Գրքի առաջին օրինակը հեղինակները նվիրեցին Մատենադարանին:

Կիսվել

2025-Ը՝ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՏԱՐԻ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, համագործակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության և գործակցությամբ «Կայծ» հիմնադրամի, նախաձեռնում է Մխիթար Գոշին և նրա «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա 2025 թ․ հոկտեմբերին։ Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն միջնադարյան իրավագիտության պատմության հարցեր՝ կապակցված արդի իրավագիտության հիմնախնդիրներին։ Գիտաժողովը կդառնա Գոշի ժառանգության միջազգայնացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններից մեկը՝ ի թիվս «Դատաստանագրքի» անգլերեն

Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, եղել են Վերականգնման բաժնում, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին: Նախարար Աիդա Բալաևան բարձր է գնահատել Մատենադարանի գիտացուցադրական գործունեությունը և գրավոր հուշարձանների պահպանման համակարգը, հորդորել համակողմանիորեն համագործակցել Ղազախստանի համապատասխան կառույցների հետ: Մատենադարանի տնօրենի հրավերով աշնանը կայանալիք «Հիշողության կերպարանքները» սեմինարին կմասնակցեն նաև վերականգանողներ Ղազախստանից:

Կիսվել

ՁԵՌԱԳԻՐ ԲԺՇԿԱՐԱՆՆԵՐ

Մատենադարանում պահվող ձեռագրերի ինքնատիպ օրինակներ են բժշկարանները, որոնք բժշկական խորհուրդներ, տեղեկություններ պարունակող գրքեր են։ Միջնադարյան հայ բժշկագիտության տարբեր ժամանակափուլերի բժշկական ձեռագիր մատյանները հիմնականում ամբողջացել են հայտնի բժշկապետերի՝ Մխիթար Հերացու, Գրիգորիսի, Ահարոն Եդեսիացու տոհմի, Ամիրդովլաթ Ամասիացու, Ասար և Բունիաթ Սեբաստացիների, Աստվածատուր սարկավագ գրիչի աշխատություններում։ Հայկական դասական բժշկության հիմնադիր, 12-րդ դարի մեծանուն գիտնական, «Ջերմանց Մխիթարություն» աշխատության հեղինակ՝բժշկապետ

Կիսվել