ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԼԱԼԵԶՈՒ ՁԵՌԱԳԻՐ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԸ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Արևելագիտության բաժնի գիտաշխատող՝ Անի Ավետիսյանի «Մատենադարանի այլալեզու ձեռագիր բառարանները» (պարսկերեն-օսմաներեն, արաբերեն-օսմաներեն, չաղաթայերեն-օսմաներեն, արաբերեն-պարսկերեն-օսմաներեն, հայատառ թուրքերեն-պարսկերեն, հայատառ թուրքերեն-արաբերեն) ուսումնասիրությունը և նկարագրությունը։ Գրքում ուսումնասիրվել, նկարագրվել և բնագրահամեմատական քննության են առնվել Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի հավաքածուի շուրջ 30 չափածո, արձակ, այբբենական, թեմատիկ և խառը (անկանոն) դասակարգմամբ բառարանների, չափածո բառարանների մեկնողական աշխատությունների ձեռագիր օրինակները, ինչպես

Կիսվել