ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ Պ.Գ.Թ. ԱՐՓԵՆԻԿ ՂԱԶԱՐՈՍՅԱՆԻ «ԳԵՂԱՄԱ ԵՐԿՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենդարանի հրատարակչությունը «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության աջակցությամբ լույս է ընծայել Մատենադարնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» մենագրությունը: Գրքում ներկայացված են Գեղամա երկրի (Սևանի ավազանի) գրչության կենտրոնների պատմությունը և այնտեղից մեզ հասած ձեռագրական հարուստ ժառանգությունը։ Տարածաշրջանում հատկապես մեծ է եղել Սևանավանքի որպես ուսումնագիտական և գրավոր մշակույթի կենտրոնի դերը։

Կիսվել

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2025 թվականի մայիսի 8-ին Մատենադարանի տեսասրահում տեղի է ունենալու «Լեզվական և մշակութային փոխառնչակցությունները հայերեն բժշկագիտական ձեռագրերում» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովը կազմակերպվում է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Լեզվական իմացություն․ բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն – 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի և բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» թեմայի շրջանակում։ Աշխատաժողովին զեկուցումներով հանդես կգան հետազոտողներ Մատենադարանից և արտերկրից։ Սկիզբը՝

Կիսվել