ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՆՔՆԱՏԻՊ ՏԵՂՆ ՈՒՆԵՆ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ
Դրանք սկզբնաղբյուրներ են հայոց գրչաշխարհի, նրա անխոնջ մշակների, ձեռագրերի կերտման օջախների ու աշխատանքի մասին։ Գրավոր այս հուշարձանները ոչ միայն մատյանների ստեղծմանը, գնմանը կամ նորոգմանն առնչվող մանրամասների հիմնական տեղեկատուն են, այլ նաև շատ հաճախ ժամանակի հասարակական, քաղաքական անցուդարձի, կենցաղի, ժողովրդական նիստ ու կացի մասին վկայող եզակի աղբյուրներ։ Հիշատակարանը ձեռագրի ծննդյան վկայականն է, նրա ստեղծմանն առնչվող հանգամանքների