ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԺԱՊԱՎԻՆԱՁԵՎ ՀՄԱՅԻԼՆԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է

Մատենադարանի ժապավինաձև hմայիլների արժեքավոր հավաքածուն համալրվել է ևս մեկ տպագիր ինքնատիպ օրինակով, որը թվագրվում է 1717-ով։ Գլանաձև, իրար սոսնձված թղթերում առկա են մանրանկարներ և հմայիլներին հատուկ աղոթքներ։ Հմայիլի երկարությունը հասնում է մինչև 480 սմ։ Հմայիլը Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի Բարձրագույն ուսման գործնական դպրոցի հայկական և արևելաքրիստոնեական արվեստի պրոֆեսոր, Ֆրանսիական քոլեջի բյուզանդագիտության կենտրոնի Կովկասի բաժնի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԻՎ 4670 ՏՈՆԱԿԱՆ-ՃԱՌԸՆՏԻՐԸ

Հայտնի է, որ ամենամեծ ձեռագիրը Մատենադարանում մագաղաթյա «Մշո Ճառընտիրն» է, իսկ Տոնական-Ճառընտիրը համարվում է ամենամեծ թղթե ձեռագրերից մեկը։ Այն բաղկացած է 815 թերթից: Ձեռագիրը գրվել է 1401 թ. Ոստան քաղաքում (Վասպուրական)։ Գրիչն է ժամանակի բեղուն գրիչ, ծաղկող Ծերունը, ստացողը՝ Ստեփանոս կրոնավորը, կազմողը՝ Սարգիս քահանան: Ձեռագիրը բովանդակում է Եկեղեցու հայրերի (Հովհան Ոսկեբերան, Եպիփան Կիպրացի, Եփրեմ Ասորի,

Կիսվել