ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալագրեր է հանձնել «Թանգարանային գիշերը Մատենադարանում» կամավորական աշխատանքներ կատարած ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներին և համերգային ծրագրով ներկայացած «Արեգնազան» կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտներին: Արա Խզմալյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին, մաղթել ստեղծագործական նոր ձեռքբերումներ և ընդգծել, որ նման միջոցառումները խթանում են երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու այցելությունները Մատենադարան։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐՍԵՆ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, եղել են Վերականգնման բաժնում, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին:

Կիսվել

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2025թ.-ի մայիսի 22-ին Մատենադարանում բացվեց հայկական վերականգնողական թղթի արտադրամասը։ Գրավոր ժառանգության վերականգնման համար անհրաժեշտ թուղթն այսուհետև կարտադրվի Մատենադարանում՝ մեծացնելով կառույցի անկախությունը միջազգային շուկայից և բացելով ձեռնարկատիրական գործունեության նոր հեռանկարներ։ Արտադրամասի ստեղծումը Մատենադարանի տնօրենի զարգացման ծրագրերից էր և համահունչ է աշխարհասփյուռ ձեռագրական արժեքների հանդեպ մասնագիտական պատասխանատվության հանձնառությանը։ Արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար

Կիսվել

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

Մատենադարանի թանգարանի էքսկուրսավար Անահիտ Հակոբյանը և ցուցանմուշների հսկիչ Լուսինե Եղոյանը, թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակութային բնագավառում անբասիր գործունեության համար, ինչպես նաև թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով և շնորհակալագրով:

Կիսվել

«ԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ 2024»

Մատենադարանում տեղի է ունեցել բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի՝ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Բնագիր, մերձբնագիր, պատկեր. գրքի և գիտելիքի շրջանառությունն ու փոխանցումը վաղ արդի շրջանում Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս» ծրագրի շրջանակում «Հայերեն ձեռագիր Աստվածաշունչը 17-րդ դարի քաղաքային միջավայրում» թեմայով բանախոսություն։ Բանախոսներ՝ Մատենադարանի «15-19-րդ դդ. հայ մատենագրության» բաժնի վարիչ Աննա Օհանջանյան

Կիսվել