ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ» ԳԻՐՔԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել հայտնի հայագետ Երվանդ Տեր-Մինասյանի «Հուշեր իմ կյանքից» (երկրորդ լրամշակված հրատարակություն) գիրքը։ Հատորն ընդգրկում է հայ դասական բանասիրության ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Երվանդ Տեր-Մինասյանի հուշերը՝ Հառիճում, Գևորգյան ճեմարանում, Գերմանիայում ուսման տարիների, հետագա շրջանի մանկավարժական ու գիտական գործունեության, նաև Կոմիտասի մասին։ Գիրքը լույս է տեսել «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։ Տե՛ս գրքի

Կիսվել

«ԱՐԱՐՉԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում բացվելու է նոր ցուցադրություն՝ «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով՝ նվիրված արարչագործ բնությանը։ Ցուցադրությանը ներկայացված են Աստվածաշնչի Ծննդոց գրքի հատընտիր ձեռագրերի այն էջաբացվածքները, որոնցում պատկերված է Արարչագործությունն ըստ օրերի: Ցուցադրված են նաև աշխարհի արարման տեսարաններով ձեռագիր մատյաններ, հնատիպ գրքեր, հմայիլներ, որոնց կից՝ դեկորատիվ կիրառական արվեստի առարկաններ: Ընտրված են նաև պարսկերեն ու արաբերեն ձեռագրեր, որոնցում պատկերված

Կիսվել

ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՇՐՋԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Տասնամյակներ շարունակ լրջագույն խնդիր է եղել Մատենադարանի հարակից թեք լանջի քարաթափումը, որի հետևանքով սահմանափակվել է կից տարածքների և ենթակառուցվածքների շահագործումը: Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մեկնարկել և արդեն իսկ ավարտվել են թեք լանջից քարաթափումների կանխարգելման նպատակով ցանցապատման աշխատանքները, որի շնորհիվ ապահովվել է տարածքի անվտանգությունը, ինչը հնարավոր է դարձնում նաև առաջիկայում միակողմանի մուտքի և ելքի գաղափարը:

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է “ORIENT” ԱՄՍԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՐԸ` «ՀԱՅԵՐՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐՈՎ

Տոկիոյի Համալսարանի պրոֆեսոր, արևելագետ Տոմոկո Մորիկավայի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի միջև համագործակցության արդյունքում հրատարակվել է “Orient” (Արևելք) ամսագրի 2024 թ․ երկրորդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է հայագիտությանը և կրում է «Հայերն Արևելքում» խորագիրը։ Ամսագրի այս համարի մեջ ընդգրկված են Մատենադարանի Արևելագիտության բաժնի աշխատակիցներ Էլինա Ղազարյանի, Անահիտ Թովմասյանի, Իվեթ Թաջարյանի և նրա ասպիրանտ Գրետա Գասպարյանի, ինչպես

Կիսվել

ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Ֆրանսիայում բնակվող Եփրեմյանների ընտանիքը Մատենադարանին է նվիրաբերել հնատիպ գրքեր, որոնք 1945 թվականից պատկանել են Սեդրակ Եփրեմյանին։ Գրքերը Ֆրանսիա են տեղափոխվել Թուրքիայի Սեբաստիա նահանգի Կանգալ քաղաքից։ Հավաքածուն ներառում է 18-19-րդ դդ. տպված գրքեր և այլ արժեքավոր հրատարակություններ:

Կիսվել

«ԻՐԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՎԱՅԻՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Սույն թվականի հունիսի 4-7-ը Մատենադարանի մատենագետ-ավագ գրադարանավարներ Նադեժդա Քարտաշյանը և Անի Հարությունյանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել են «Իրական վիրտուալ. փաստաթղթային ժառանգությունը թվային դարաշրջանում» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսին, որի նպատակն էր թվային տեխնոլոգիաների դարաշրջանում մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանումն ու ուսումնասիրությունը։ Նադեժդա Քարտաշյանը ներկայացրել է «Մատենադարանի գրավոր ժառանգությունը և պահպանությունը» զեկուցումը:

Կիսվել

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սկսվում է հունիսի 24-ից 9–12 տարեկանների համար Այս ամառ Մատենադարանը նորից բացում է իր դռները երեխաների առաջ՝ նրանց տեղափոխելով զարմանահրաշ մի աշխարհ՝ լի ձեռագրերով, մշակույթով ու արվեստով։ Երբ․ Երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 12:00–16:00 Որտեղ․ Մատենադարան Տևողությունը․ 3 շաբաթ (կարելի է մասնակցել 1 կամ 2 շաբաթով, նույնիսկ 1 օրով) ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ Ամեն օր՝ նոր բացահայտում, նոր

Կիսվել

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մատենադարանի գրավոր հարուստ ժառանգության ինքնատիպ միավորներ են մեկնությունները։ Դրանք համարվում են եկեղեցական մատենագրության առանձին ճյուղ։ Հայ մատենագրության մեջ պահպանված մեկնությունները հիմնականում վերաբերում են Աստվածաշնչի առանձին գրքերին։ Օտար մասնագետների կարծիքով՝ արևելաքրիստոնեական գրականության մեջ մեկնաբանական գրականությամբ ամենահարուստը հայ գրականությունն է։ Պատահական չէ, որ մեկնողական երկերի թարգմանության գործը սկսվել է Սուրբ Գրքի հայերեն թարգմանության հետ միաժամանակ։ Ըստ Կորյունի՝

Կիսվել

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Տնօրեն Արա Խզմալյանի և Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնազի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան են ժամանել լուսանկարների վերականգնման մասնագետներ, ովքեր Մատենադարանում վարպետության դասեր են վարում ֆոնդապահ-վերականգնողների համար։ Արխիվային մի հավաքածուի օրինակով նրանք ցուցադրում են հին լուսանկարների պահպանման առանձնահատկությունները՝ լուսանկարչական տեխնիկայի պատմական զարգացումը, լուսանկարների հիմնական տիպաբանությունը, հին ու ժամանակակից նյութերի նույնականացումը, աղավաղման հիմանական մեխանիզմների բնութագրումը, պահպանման

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ԹԻՆԱԹԻՆ ՌՈՒԽԱՁԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ Տնօրեն Արա Խզմալյանի ուղեղկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում՝ ծանոթացել հայկական գրավոր ժառանգությանը: Օտարալեզու ձեռագրերի սրահում նախարարի առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել վրացերեն մատյանները։ Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև հին ձեռագրերի վերականգնման գործընթացը։ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել

Կիսվել