«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱՆ» ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Մատենադարանի և «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության համագործակցության տասնամյակի առթիվ 2025 թ. հունիսի 3-ին կնքվեց փոխգործակցության նոր հուշագիր: Ընկերության աջակցությամբ հրատարակվել են շուրջ յոթ տասնյակ նշանակալի գիտական աշխատություններ։ Մատենադարանը սահմանել է հրատարակչական քաղաքականության նոր առաջնահերթություններ, ինչը նպաստելու է հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանն ու միջազգային դիրքավորմանը։ Իր խոսքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը կարևորել է գործընկերների աջակցությունն