ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

Մատենադարանի թանգարանի էքսկուրսավար Անահիտ Հակոբյանը և ցուցանմուշների հսկիչ Լուսինե Եղոյանը, թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակութային բնագավառում անբասիր գործունեության համար, ինչպես նաև թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով և շնորհակալագրով:

Կիսվել

«ԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ 2024»

Մատենադարանում տեղի է ունեցել բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի՝ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Բնագիր, մերձբնագիր, պատկեր. գրքի և գիտելիքի շրջանառությունն ու փոխանցումը վաղ արդի շրջանում Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս» ծրագրի շրջանակում «Հայերեն ձեռագիր Աստվածաշունչը 17-րդ դարի քաղաքային միջավայրում» թեմայով բանախոսություն։ Բանախոսներ՝ Մատենադարանի «15-19-րդ դդ. հայ մատենագրության» բաժնի վարիչ Աննա Օհանջանյան

Կիսվել