ԿԻՆ ԳՐԻՉՆԵՐ

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին հիշատակումներ կան դեռևս աշխարհիկ կյանքի կանոնական թղթերում։ Հայտնի է Վաչագան Բարեպաշտ թագավորի կանոնագիրքը (5-րդ դ․), որտեղ առանձնահատուկ անդրադարձ էր արվում կնոջ իրավունքներին։ Ուստի, բնավ էլ պատահական չէ, որ Հայոց մատենագրության մեջ հիշատակվում են նաև կին գրիչների անուններ։ Հայտնի առաջին կին ստեղծագործողը Սահակադուխտն էր 7-րդ դարում: Նա դուստրն էր Դվինի ավագ

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում տեղի է ունեցել անկախ հետազոտող, ասորագիտության դոկտոր, սեմական լեզուների (Սիդնեյի համալսարան) և ասորական քրիստոնեության (Լեյդենի համալսարան) մասնագետ Նիկոլաս Ալ-Ջելուի «Սրտերն՝ ինչպես մեր սրտերը. հայերի և ասորիների համագործակցությունն ու համակեցությունը Իրանի Ուրմիայի շրջանում» թեմայով դասախոսությունը։ Բանախոսը ներկայացրել է երկու հնագույն ազգերի երկարամյա բարեկամության, կենցաղի, մշակույթի, համակեցության առնչությունները:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ «ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մատենադարանի և «Իմ Քայլը» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Հուշագրի շրջանակում նախատեսվում են համատեղ ծրագրերի իրականացում, մասնագիտական վերապատրաստումներ, հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև փոխադարձ աջակցություն մշակութային և կրթական նախաձեռնություններին, մասնավորապես՝ Կատարի «Կատարա» Մշակութային հիմնադրամի հետ Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի ստեղծման գաղափարի իրականացման

Կիսվել

ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ. ՄԱՐՏԻ 10-ԻՑ ԱՊՐԻԼԻ 10-Ը ԹԱՔՈՒՑՅԱԼ ՄԱՏՅԱՆՆԵՐ. ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԱՏՅԱՆ

Ըստ ավանդազրույցի՝ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։1603-1604թթ. հայերի բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվում է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սբ․ Բարսեղ Կեսարացու վանք: Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղում են հողի մեջ։Որոշ ժամանակ անց

Կիսվել