
Մատենադարանի աշխատակիցները մասնակցել են հայկական գրադարանային ասոցիացիայի և Լատվիայի ազգային գրադարանի համատեղ կազմակերպած «EU4Dialogue. հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադարանների զարգացման» խորագրով սեմինարին։
Մատենադարանի կրթական ծրագրերի համակարգող Ջեմմա Պապոյանը ներկայացրել է Մատենադարանում իրականացվող կրթամշակութային ծրագրերը: Սեմինարին մասնակցել են նաև մատենագետ-ավագ գրադարանավարներ Նադեժդա Քարտաշյանը և Անի Հարությունյանը:
Սեմինարի նպատակն էր զարգացնել գրադարանային ոլորտում միջազգային համագործակցությունը, ներկայացնել ընթերցանության խթանման միջազգային փորձն ու նորարարական ծրագրերը, թվային տեխնոլոգիաների ներգրավվածության փորձառությունները, ինչպես նաև ներառականության ապահովումը գրադարաններում:

