ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԻՆ

Մատենադարանը և Ամերիաբանկը «Մատյանների տունդարձը» ծրագրի շարջանակում համագործակցության հուշագիր են ստորագրել։ Հուշագրի շրջանակում կստեղծվի ֆոնդ, որը կընդլայնի Մատենադարանի՝ արժեքավոր հայկական ձեռագրեր ձեռք բերելու հնարավորությունները:Ամերիաբանկի ֆինանսավորմամբ արդեն իսկ Մատենադարանին ընծայաբերվել է պատմամշակութային և գիտական լուրջ արժեք ներկայացնող 2 ձեռագիր մատյան և 10 մանրանկար։

Կիսվել

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՋՈՒՂԱ

Մատենադարանի Թանգարանի ղեկավար, Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը և Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի գիտաշխատող, ասպիրանտ Գրետա Գասպարյանը սույն թվականի հունվարի 26-ից 31-ը հետազոտություն են իրականացրել Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքի Արխիվատանը և Ձեռագրապահոցում: Իվեթ Թաջարյանն ուսումնասիրել է շահական հրովարտակներ, Նոր Ջուղայի համայնքին առնչվող պարսկերեն հրամանագրեր և արխիվային փաստաթղթեր, իսկ Գրետա Գասպարյանը իր թեկնածուական ատենախոսությանը

Կիսվել

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Մատենադարան են այցելել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակիցները, որոնք շրջայց կատարեցին թանգարանում, եղան վերականգնման և թվայնացման բաժիններում, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիայում, «Միջնադարյան Հայաստանի հմտությունները.արհեստ և արվեստ» լաբորատորիա-ցուցասրահում։

Կիսվել