ՄԱՔԵՆԻՍՈՒՄ ԸՆԴՕՐԻՆԱԿՎԱԾ 1496Թ․ ՄԱԳԱՂԱԹՅԱ ՁԵՌԱԳԻՐ
Գրիչը, ստացողը Մաքենոցաց վանքի հայտնի գրիչ Ալեքսանոս աբեղան է, ծաղկողը՝ Սահակ աբեղան: Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում Ավետարանը ցուցադրվել է Գավառ քաղաքում։ Ավետարանի մագաղաթը պատրաստված է նուրբ կաշվից։ Նման գրանյութի վրա գրելը բավականին դժվար էր և գրչից մեծ հմտություն էր պահանջվում։ Ինչպես ցույց է տալիս ձեռագրի ուսումնասիրությունը, Ալեքսանոսին օգնել է տեր Եզեկիելը, նա արտագրել է միայն

