ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Ս.թ. հունվարի 16-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում տնօրեն Արա Խզմալյանը կներկայացնի 2025 թ. գործունեության հաշվետվությունը։

Տնօրենի առաջարկով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ նիստի առաջին մասը (բովանդակային հաշվետվությունը) կանցկացվի բաց ձևաչափով։

Հոգաբարձուների խորհրդի նիստին կհաջորդի «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումը, որը տեղի կունենա ժամը 17:00-ին։

Կիսվել