«ԿԵՐՈՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ — MATENADARAN ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ՁԵՌԱԳՐԱՏԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ

Պատմական Աֆրիկյանների առանձնատան տարածքում շրջայցից հետո հիմնադրամը հյուրերին ներկայացրեց Փարիզում գործած Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հավաքածուից Wilco Wealth Management կապիտալի կառավարման ընկերության կողմից ձեռք բերված և «Կերոն» հիմնադրամին նվիրաբերած 17–19-րդ դարերի 13 հազվագյուտ տպագիր գրքերն ու 5 ձեռագրերը։

Ուսումնասիրության և համատեղ քննարկման արդյունքում որոշվեց Մատենադարանին նվիրաբերել մոտ 1672–1676 թվականներով թվագրվող և 19-րդ դարի հավելումներ ներառող ձեռագիր ժողովածուն, որն էլ հիմնադրամը հանդիսավոր կերպով Մատենադարանին հանձնեց հուլիսի 22-ին՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում բացված «1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումները» ցուցադրության ժամանակ։ Հանդիպման ընթացքում նաև որոշվեց գրքերն ու ձեռագրերը փոխանցել Մատենադարան՝ մասնագիտական ախտահանման աշխատանքներ իրականացնելու, այնուհետև դրանք թվայնացնելու նպատակով։ Սա հնարավորություն կտա հավաքածուն հասանելի դարձնել գիտական ուսումնասիրման և հանրության համար։

Կիսվել