ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽԴԵՍՊԱՆ ԹԵՐԵԶԱ ՎՈՌԼՈՎԱՆ
Փոխդեսպան Վոռլովան շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։ Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի ռազմավարական ծրագրերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում միջազգային գործակցության վերաբերյալ: Թերեզա Վոռլովան բարձր է գնահատել Մատենադարանի գործունեության ծավալներն ու ուղղությունները, ինչպես նաև Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը:

