ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Ս․թ․ նոյեմբերի 26-28-ը Մատենադարանում կանցկացվի Միջնադարագիտական 12-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրում ենք մասնակցելու միջնադարագիտության բնագավառում իրենց ուսումնասիրություններն իրականացնող հետազոտողներին: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ — ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, — աղբյուրագիտություն, պատմագիտություն, — հայոց լեզվի պատմություն, — հայ գրականության պատմություն, — արվեստագիտություն, — արևելագիտություն, — աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը

