ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԿԱՏԱՐԻ «ԿԱՏԱՐԱ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԽԱԼԵԴ ԻԲՐԱՀԻՄ ԱԼ-ՍՈՒԼԵՅԹԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Իմ քայլը հիմնադրամի հրավերով և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և Ձեռագրատուն։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրերին ներկայացրել է Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի ստեղծման գաղափարը, որի իրականացման արդյունքում շեշտակի կավելանա վերականգնված և թվայնացված արաբերեն ձեռագրերի քանակը, կկազմվի հավաքածուի ընդարձակ և լիարժեք ցուցակ։

ԱՅՑ ՆՅՈւ ՅՈՐՔԻ ՄՈՐԳԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆ

2024 թ. սեպտեմբերի 12-ին Մատենադարանի պատվիրակությանը հյուրընկալել է նշանավոր Մորգանի գրադարան և թանգարանը, որը հիմնադրվել է 100 տարի առաջ և ունի գրավոր ժառանգության` ձեռագրերի, հնատիպ գրքերի, փաստաթղթերի հազվագյուտ հավաքածու:Պատվիրակությանը ներկայացվել է կենտրոնի վերականգնման և ցուցադրական գործունեությունը:Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում Միջնադարյան և վերածնության ձեռագրերի բաժնի ղեկավար Ռոջեր Ուիեքի և ձեռագրերի մասնագետ Սիլվի Մերյանի հետ:Տնօրեն

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ NAASR-ՈւՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ԱՄՆ գործնական այցի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 10-ին Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է NAASR-ի (Հայկական ուսումնասիրությունների ու հետազոտությունների ազգային ասոցիացիա) հոգաբարձուների խորհրդի անդամներին և գործադիր մարմնի ղեկավարներին: Պատվիրակությանը ողջունել է կենտրոնի գիտական տնօրեն Մարկ Մամիկոնյանը: Ի պատիվ պատվիրակության` ներկաներին ցուցադրվեցին կենտրոնում պահվող հայերեն ձեռագրերը: Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրեց Մատենադարանում տեղի ունեցող բարեփոխումները` հատկապես ընդգծելով Հայագիտական միջազգային

ՔՆՆԱՐԿՈւՄ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈւՄ

Մատենադարանի գիտական գործունեության և Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքների ներկայացման, գիտական և կրթական համագործակցության հնարավորությունների որոշարկման նպատակով Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Քրիստինա Մարանցիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Մատենադարանի պատվիրակության հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Անդրադարձ է կատարվել համալսարանի` հայագիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությանը, թվային ռեսուրսների երկուստեք հասանելիության բարձրացմանը, համալսարանում հայագիտության խթանման հեռանկարներին: Տնօրեն

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ Է

Տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը Բոստոնի և Նյու Յորքի հայագիտական օղակների, թանգարանների պատասխանատուների և բարերարների հետ կքննարկի գիտական ու գործնական կապերի խորացման հնարավորությունները: Սեպտեմբերի 9-ին պատվիրակությունն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան (Բոստոն), հանդիպել գործադիր տնօրեն Ջեյսըն Սոհիկյանի և աշխատակիցների հետ, ծանոթացել ցուցադրություններին և Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների՝ թանգարանի ձեռագրական հավաքածուների երկու տասնյակից ավելի նորոգած

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-2-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է «ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ Է» ԹԵՄԱՏԻԿ ՄԱՍՈՒՄ

Ուրախ ենք հայտնելու, որ Մաշտոցյան Մատենադարանը հոկտեմբերի 1-2-ը մասնակցելու է Ազատության հրապարակում կայանալիք Գիտության փառատոնին և ներկայանալու է «Գիտությունն ամենուրեք է» թեմատիկ մասում։ Բաց մի՛ թողեք հնարավորությունը, համեցե՛ք մեր տաղավար, որպեսզի Մատենադարանի հետ գիտափորձերի, գիտնականների հետ շփման, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով տեղեկանաք՝ գիտնականներն ու ճարտարագետներն ինչ խնդիրներ են լուծում։ Բացահայտեք, ինչու են գիտությունն ու տեխնոլոգիաները

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայում հայտարարվում է ընդունելություն: Մեծերի համար նախատեսվում է մանրանկարչության և զարդարվեստի նոր կուրսերի հավաքագրում։ Գործում են ցերեկային և երեկոյան խմբեր, որտեղ նկարել սիրող, մանրանկարչությամբ հետաքրքրված և ստեղծագործող մարդիկ իրենց ազատ ժամանակը կարող են անցկացնել միջնադարյան գեղեցկագույն արվեստին հաղորդակից լինելով։ Իրականացվում են գործնական և տեսական դասեր, նաև շրջայցեր Մատենադարանի ցուցասրահներում։ Մանկական խմբերին կարող

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2024 թվականի, հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝ Կերպարվեստ, դեկորատիվ արվեստ, դիզայն, ԺԷ. 00.03- 1 տեղ Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ սեպտեմբերի 13-ը՝ ժամը 16.00 ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Տեղեկությունների համար դիմել տնօրենի ընդունարան

ՕԳՈՍՏՈՍԸ՝ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ «ԹԵԺ» ԱՄԻՍ

Վերականգնման ոլորտում ինքնուրույնությունը և միջազգային շուկայից անկախացումը Մատենադարանի համար գերակայություն է։ Այս նպատակով մեկնարկել են հայկական վերականգնման թղթի սեփական արտադրության, վերականգնման թղթի կիրառելիության եղանակների և նոր մեթոդների բացահայտմանն ուղղված միջոցառումները։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4CULTURE ծրագրի շրջանակում, որի առաջատար գործընկերը Գյոթե Ինստիտուտն է, Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը և ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանն ու