ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍԿևՌԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆ»-Ի ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԿՈՐՑՎԱԾ, ԳՏՆՎԱԾ, ԹԱՔՑՎԱԾ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
«Կորցված, գտնված, թաքցված» ֆիլմի ցուցադրությանը նախորդել է մամուլի ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության վավերագրական ֆիլմին։ Ասուլիսի ընթացքում ցուցադրվել է նաև «Սկևռայի Ավետարան»-ի բացառիկ կրկնօրինակը։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը, պրոդյուսեր Ալեքսանդրա Մայջինսկան և Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան։ Ֆիլմը պատմում է 12-րդ դարի










