ՄԱՀԱԶԴ

Խորը վշտով հայտնում ենք, որ վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը։Մեր ցավակցությունն ենք հայտնում Գևորգ Տեր-Վարդանյանի ընտանիքի անդամներին, Մատենադարանի աշխատակիցներին, մտերիմներին։ Գևորգ Տեր-Վարդանյանը ծնվել է 1951 թ. հունվարի 9-ին Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 1968 թ. ավարտել է նույն

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (AIEA / ՀՈՒՄԸ) ԿՈՄԻՏԵԻ ՆԱՄԱԿ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Chères et chers collègues, Le Comité de l’AIEA a appris que l’actuel directeur du Matenadaran, Dr Vahan Ter-Ghevondian, est parvenu au terme de son mandat, et que le directeur adjoint, Dr Karèn Matévosian, a provisoirement été nommé à ce poste jusqu’aux prochaines élections. Par cette lettre, nous souhaitons exprimer notre profonde estime et notre vive reconnaissance

”MATENADARAN. MEDIEVAL AND EARLY MODERN ARMENIAN STUDIES” ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Մեկնարկել է Մատենադարանի նոր օտարալեզու ամսագրում հոդվածների ընդունումը: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը:Հոդվածներն ընդունվում են առցանց՝ կայքի միջոցով: Հոդվածի ներբեռնման մանրամասներին կարող եք ծանոթանալ պարբերականի կայքից՝ հետևյալ հղմամբ: Պարբերականն առաջնորդվելու է գիտական աշխատանքների՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների սահմանած չափանիշներով: Հրատարակման ընթացակարգին, ներկայացվող պահանջներին կարող եք տեղեկանալ պարբերականի կայքից: Ամսագրում հրատարակվող հոդվածների թեմատիկ ուղղություններն են.✅աղբյուրագիտություն✅պատմություն✅աստվածաբանություն✅ձեռագրագիտություն✅բանասիրություն✅արվեստ 5-18-րդ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2023 թ. մարտի 7-ին Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը։ Տնօրեն Վ. Տեր-Ղևոնդյանը ներկայացրեց Մատենադարանի 2022 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեությունը։ Այնուհետև խորհուրդը քննարկեց և հաստատեց Մատենադարանի 2022 թ. եկամուտների և ծախսերի ֆինանսական կատարողականը, 2023 թ. բյուջեի նախահաշիվը, հաստիքացուցակի փոփոխություններն ու լրացումները։Օրակարգում ընդգրկված էր նաև տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ «ՋԱՄԲՌ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մաշտոցյան Մատենադարանի 15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող Հրանտ Օհանյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Սիմեոն Երևանցու «Ջամբռ» երկը:Գիրքն Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա. Երևանցու (1710-1780 թթ.) «Ջամբռ»-ի լրացված գիտաքննական բնագիրն է՝ հեղինակային ձեռագրերի և երկի 1873 թ. հրատարակության համեմատությամբ: Սկզբնաղբյուրը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը՝ Հայոց հայրապետների գահակալումը, եկեղեցական թեմերը, նվիրապետական աթոռները (Աղվանից,

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿ ՋՈՒՆԱ ԲԵՐՆԱՐԴԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասին ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով, որը վերաբերում է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱ-ի թղթակից անդամ Աշոտ Արսենի Աբրահամյանին (1918-1985 թթ.): Ծնվել է 1918 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Սևանի շրջանի Գեղամավան գյուղում (նախկին Շահրիզ, Նոր Բայազետի գավառ)։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական

ՆՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանն ու «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը երախտագիտություն են հայտնում «Առատաշեն Վայների» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Վահան Եղոյանի, հիմնադրամի ծրագրերին ցուցաբերած աջակցության համար:«Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկ Համբարձումյանի և գործարար Վահան Եղոյանի միջև կնքված պայմանագրի համաձայն, բարերարի նվիրատվությունը կուղղվի Մատենադարանի հրատարակչական նախագծերի իրականացմանը:

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

Փետրվարի 28-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում Իրանի հյուպատոսության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը և ԻԻՀ աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում։Իվեթ Թաջարյանը

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՋԵՆԱՐՈ ՍԱՆՋՈՒԼԻԱՆՈՅԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։ Պատվիրակությանը ներկայացվեց նաև «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» նորաբաց ժամանակավոր ցուցադրությունը։ Ծանոթացան նաև Վերականգնման բաժնի և Ձեռագրապահոցի աշխատանքներին։