«ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ․ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՏՅԱՆՆԵՐ
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում որոշել է հատկացնել 148,5 միլիոն դրամ՝ երկու բացառիկ հայկական ձեռագրի ձեռքբերման և Մատենադարան տեղափոխման համար։ Առաջինը 1353 թվականին Կիլիկիայի Դրազարկի վանքում Սարգիս Պիծակի ընդօրինակած և ծաղկած ժողովածուն է՝ ճառերի, սրբերի վարքերի ու պարականոն բնագրերի ընդգրկմամբ։ Մատյանը մեծ վարպետի՝ մեզ հայտնի ամենաուշ թվագրված աշխատանքներից է։ Առանձնահատուկ արժեք ունեն նաև կազմին ամրացված










