![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/06/448210757_868268685328530_437673061605898783_n-1024x549.jpg)
Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարության նախագահ, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Քերոլին Մուգարին, հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթնի Բարսամյանին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առուստամյանին։
Մատենադարանի տնօրենությունը հյուրերի հետ քննարկել է «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի համագործակցության հեռանկարները՝ գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում տեղի ունեցող բարեփոխումերի, հետազոտական աշխատանքների արդյունքների և վերազինման ընթացքի ու առաջիկա ծրագրերի համատեքստում։