ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայում հայտարարվում է ընդունելություն:

Մեծերի համար նախատեսվում է մանրանկարչության և զարդարվեստի նոր կուրսերի հավաքագրում։ Գործում են ցերեկային և երեկոյան խմբեր, որտեղ նկարել սիրող, մանրանկարչությամբ հետաքրքրված և ստեղծագործող մարդիկ իրենց ազատ ժամանակը կարող են անցկացնել միջնադարյան գեղեցկագույն արվեստին հաղորդակից լինելով։

Իրականացվում են գործնական և տեսական դասեր, նաև շրջայցեր Մատենադարանի ցուցասրահներում։

Մանկական խմբերին կարող են միանալ 7-16 տարեկան երեխաները, իսկ մեծերի՝ 18-ից բարձր տարիքի բոլոր ցանկացողները։

Մանրամասների համար զանգահարել 055 722 876 հեռախոսահամարին։

Կիսվել