
Սույն թվականի մայիսի 13-14-ը Մատենադարանում տեղի կունենա “Scriptural Knowledge Transmission Among Eastern Christians in the Early Modern Ottoman World” («Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում») խորագրով աշխատաժողովը, որը նվիրված է վաղ արդի շրջանում (15-18-րդ դդ.) արևելաքրիստոնեական համայնքներում գրավոր և բանավոր կրոնական գիտելիքի ստեղծմանը, շրջանառությանը, փոխանակմանն ու ներկայացմանը բազմակրոն Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս։ Ուսումնասիրությունների առանցքում ձեռագիր Աստվածաշունչն է, դավանաբանական, քարոզխոսական և սրբախոսական գրականությունը։
Աշխատաժողովը միավորում է օսմանագետների, հաբսբուրգյան շրջանի բալկաններն ուսումնասիրող պատմաբանների, ասորագետների, հայկական վաղ արդի շրջանը հետազոտող արվեստաբանների և աստվածաբանների։
Աշխատաժողովի շրջանակում մայիսի 13-ին, ժամը 17:00-ին Մատենադարանի տեսասրահում տեղի կունենա վաղ արդի շրջանի հայտնի օսմանագետ, պատմաբան, Կենտրոնական եվրոպական համալսարանի (CEU, Վիեննա) պրոֆ. Թիյանա Կրստիչի “Shared Traditions, Sharpened Boundaries: Muslim, Christian and Jewish Holy Texts in the Sermons of Süleyman Efendi, the Preacher in Ottoman Buda (c. 1643-c. 1654)” (Ընդհանուր ավանդույթներ, ընդգծված սահմաններ. մուսուլմանական, քրիստոնեական և հրեական սուրբ տեքստերն օսմանյան Բուդայի քարոզիչ Սուլեյման Էֆենդիի քարոզներում (մոտ. 1643 — 1654))» վերնագրով բանախոսությունը։
Աշխատաժողովի հիմնական լեզուն՝ անգլերեն, հարցուպատասխանները՝ անգլերեն ու հայերեն։
Աշխատաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից ֆինանսավորվող «Բնագիր, մերձբնագիր, պատկեր. գրքի և գիտելիքի շրջանառությունն ու փոխանցումը վաղ արդի շրջանում Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս» («Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024», ծածկագիր 24WS-6F010) թեմայի շրջանակներում։
Կազմակերպիչներ՝ Մատենադարանի աշխատակիցներ Աննա Օհանջանյան, Անի Ենոքյան, Անուշ Սարգսյան և Գառնիկ Հարությունյան։
Տե՛ս աշխատաժողովի ամփոփումները և ծրագիրը:
