![](https://matenadaran.am/wp-content/uploads/2021/08/685_IMG_9486.jpg)
Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Քննարկվեցին Մատենադարանի՝ Ղազախստանի Հանրապետության գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցության մի շարք հարցեր: