ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐՋԻՈ ՄԱՏԱՐԵԼԼԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությունը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Իտալիայի Հանրապետության նախագահը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը: Շրջայցի ավարտին նախագահ Սերջիո Մատարելլան գրառում կատարեց Մատենադարանի նշանավոր այցելուների տպավորությունների գրքում:Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն ԳՊԿ ֆինանսական աջակցությամբ լույս է ընծայել «Երիտասարդական 3-րդ գիտաժողովի զեկուցումներ» ժողովածուն («Արմավ» հրատարակչություն), որն ընդգրկում է 2017 թ. նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում կայացած «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ի ընթացքում ներկայացված զեկուցումների ընտրանին: Ժողովածուում տեղ են գտել 24 գիտական հոդվածներ, որոնք առնչվում են հայագիտության տարբեր ոլորտներին` աղբյուրագիտությանը, ձեռագրագիտությանը, պատմագիտությանը, արվեստաբանությանը, լեզվաբանությանը, աստվածաբանությանը և այլն:

Կիսվել