ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն ԳՊԿ ֆինանսական աջակցությամբ լույս է ընծայել «Երիտասարդական 3-րդ գիտաժողովի զեկուցումներ» ժողովածուն («Արմավ» հրատարակչություն), որն ընդգրկում է 2017 թ. նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում կայացած «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ի ընթացքում ներկայացված զեկուցումների ընտրանին: Ժողովածուում տեղ են գտել 24 գիտական հոդվածներ, որոնք առնչվում են հայագիտության տարբեր ոլորտներին` աղբյուրագիտությանը, ձեռագրագիտությանը, պատմագիտությանը, արվեստաբանությանը, լեզվաբանությանը, աստվածաբանությանը և այլն: Ժողովածուն հրատարակվել է Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ: Ժողովածուի խմբագրական խորհուրդ` պ. գ. դ. Վահան Տեր-Ղևոնդյան, պ. գ. դ. Կարեն Մաթևոսյան, պ. գ. դ. Գևորգ Տեր-Վարդանյան, բ. գ. դ. Գոհար Մուրադյան, պ. գ. թ. Վահե Թորոսյան, բ. գ. թ. Խաչիկ Հարությունյան: Անգլերեն նյութերի խմբագրումը` Գոհար Թոփչյանի:

Կիսվել