ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն ԳՊԿ ֆինանսական աջակցությամբ լույս է ընծայել «Երիտասարդական 3-րդ գիտաժողովի զեկուցումներ» ժողովածուն («Արմավ» հրատարակչություն), որն ընդգրկում է 2017 թ. նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում կայացած «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ի ընթացքում ներկայացված զեկուցումների ընտրանին: Ժողովածուում տեղ են գտել 24 գիտական հոդվածներ, որոնք առնչվում են հայագիտության տարբեր ոլորտներին` աղբյուրագիտությանը, ձեռագրագիտությանը, պատմագիտությանը, արվեստաբանությանը, լեզվաբանությանը, աստվածաբանությանը և այլն:

Կիսվել