ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐՋԻՈ ՄԱՏԱՐԵԼԼԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությունը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Իտալիայի Հանրապետության նախագահը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը: Շրջայցի ավարտին նախագահ Սերջիո Մատարելլան գրառում կատարեց Մատենադարանի նշանավոր այցելուների տպավորությունների գրքում:
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:
Իտալիայի Հանրապետության նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:

Կիսվել