![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/02/328741859_1323896555069829_4322969838499224886_n-1024x982.jpg)
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Խորվաթիայի Հանրապետության ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 8-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում՝ Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Պատվիրակությանը ներկայացվեցին նաև «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում», ինչպես նաև «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» նորաբաց ժամանակավոր ցուցադրությունները։