Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։
Հրաչյա Թամրազյան
- ՕՎՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ERASMUS+» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
2025 թ. նոյեմբերի 3-7-ը Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Օվսաննա Խաչատրյանը «Erasmus+» ծրագրի շրջանակում դասախոսություններով հանդես է եկել Բելգիայի Լյուվեն լա Նովի կաթոլիկ համալսարանում: Նա համալսարանի գիտնականներին և ուսանողներին է ներկայացրել հայ միջնադարյան գրականության մեջ եղած եզակի ժանրի՝ գրառաջքի առանձնահատկությունները ձեռագրերում։ Դասախոսություններին հաջորդել են բովանդակալից և հետաքրքիր քննարկումներ, որոնք նպաստել են մասնագիտական փորձի փոխանակմանը և - ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԶՆՆԵԼՈՎ ՍՐԲԱԽՈՍԱԿԱՆ ԲՆԱԳԻՐԸ. ԿՆՈՋ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԵՐԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ և ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Ողջույնի խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը։ Նախագծի օտարերկրյա գործընկերը Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է, ով իր զեկուցման մեջ անդրադարձել է Վասպուրականում՝ Արծրունյաց տիրապետության ներքո Սուրբ Հռիփսիմեի պաշտամունքի քաղաքական և հոգևոր ենթատեքստին։ Աշխատաժողովին զեկուցումներով հանդես եկան ծրագրի ղեկավար Գառնիկ Հարությունյանը, մասնակիցներ Աննա Օհանջանյանը, Օվսաննա Խաչատրյանը, Նոննա Սարգսյանը։ Զեկուցումները հիմնականում - ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՎԻԵՆՆԱ
2025թ. նոյեմբերի 4-8-ը Մատենադարանի տնօրենը հանդիպել է հայկական ձեռագրերի հավաքագրմամբ զբաղվող գրատան ղեկավարների հետ, այցելել Վիեննայի Մխիթարյան միաբանություն և Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Միաբանների հետ հանդիպմանը տնօրենը ներկայացրել է Մատենադարանի և հոգևոր-ձեռագրական կենտրոնների հետ համագործակցության հեռանկարները, կարևորել համակողմանի գործակցության իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրելու բոլոր հնարավորությունները հատկապես Միաբանության գրավոր ժառանգության պահպանման ուղղությամբ: Տնօրենը շնորհակալություն է հայտնել - «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔ
Վարպետաց դասերը կազմակերպվել էին տեղի քաղաքային գրադարանում։ Մատենադարանի մասնագետները երկօրյա դասընթացի ընթացքում քաղաքի և հարակից գյուղերի տասնյակ դպրոցականների են ներկայացրել Մատենադարանի պատմությունը, ցուցադրությունը, ինչպես նաև ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը։ Վարպետաց դասերի ընթացքում, ձեռագրի մանրակերտի վրա աշխատելով, երեխաները ուսումնասիրել են մատյանների կազմման և վերականգնման գաղտնիքները, գրել են եղեգնյա գրչով և վերականգնման բաժնի մասնագետի հետ - ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԱԾ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Նվիրատուներ Պագգալյան և Քեշիշյան ընտանիքներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նոր ցուցադրություններին, իրենց ընծայաբերած ձեռագրերի պահպանման ու վերականգնման ընթացքին` բարձր գնահատելով նշված ուղղություններով իրականացվող աշխատանքները: - ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ | 2025» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Հայ և ռուս գործընկերների զեկուցումները նվիրված են թեմաների լայն շրջանակի՝ հունա-հռոմեական գրականություն և փիլիսոփայություն, հայագիտություն, արևելյան և արևմտյան քրիստոնեական մատենագրություն: Հիշեցնենք, որ այս խորագրով ամենամյա գիտաժողովների շարքը սկիզբ է առել 2022 թ. աշնանը: Ներկայիս գիտաժողովը չորրորդն է այդ շարքում: Գիտաժողովը կշարունակվի նոյեմբերի 5-ին և 6-ին: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը: - ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
2025 թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 30-ամյակին նվիրված միջոցառում: Ելույթներով հանդես եկան Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, դեսպաններ: Ներկայացվեցին Անանիա Շիրակացու թվաբանական խնդիրների մոտիվներով՝ «Ծաղկելու արվեստ» կրթական ծրագրի սաների ստեղծագործական աշխատանքները և դրանք ամփոփող պատկերագիրքը: - ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ-ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Մխիթարի Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության շտեմարան ներառվելու կապակցությամբ կազմակերպված երկօրյա միջազգային գիտաժողովի շրջանակում իրադարձություն է Զմմառի պատրիարքական կղերի միաբանությունից Մատենադարան տեղափոխված՝ «Գիրք դատաստանի» կոթողային աշխատության հնագույն ամբողջական օրինակի ցուցադրությունը: Շուրջ երեք հարյուրամյակ մատյանը չի լքել միաբանությունը: Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, արտասահմանից

