ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՎԱԼԵՐԻ ՖՐԵԼԱՆԴԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը և Դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրտիզվերեան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդանի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի հետ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը:

Կիսվել

ՄԱԿ ԱԽ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 18-ին ՄԱԿ ԱԽ «Իսլամական պետության» և Ալ-Կաիդայի ու փոխկապակցված միավորների հարցերով պատժամիջոցների կոմիտեի վերլուծական աջակցության և պատժամիջոցների մոնիթորինգի խմբի պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և գիտական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում։

Կիսվել

ՊՈՂՈՍ ԱԿՈՊՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 14-ին Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Պողոս Ակոպովի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը: Պատվիրակությունը շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին:

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 6-ին Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին: Պատվիրակությանը ներկայացվեցին նաև աշխարհի տարբեր երկրներում տպագրված հայերեն հնատիպ գրքեր:

Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանում և Վրաստանում Մալթայի Հանրապետության դեսպան Ջորջ Սաիդ-Զամմիթը, որի հետ քննարկվեցին հայ-մալթայական գիտամշակութային համագործակցության հեռանկարները։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Մատենադարանի և Մալթայի ազգային գրադարանի միջև, նաև, 2023թ. Լա Վալետայում կազմակերպել համատեղ ցուցահանդես նվիրված Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նոյեմբերի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վալերիա Բելյանինան և միջազգային համագործակցության վարչություն պետի տեղակալ Օլգա Գլուխովցեվան: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նոյեմբերի 4-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Վրաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրական ժառանգությանը։

Կիսվել

ԲԵՌԼԻՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅՈւՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Բեռլինի պատմության թանգարանի տնօրեն պրոֆ. Մաթիաս Վեմհոֆը և նույն թանգարանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ ծրագրերի համակարգող դր. Մանֆրեդ Նավրոթը: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։

Կիսվել

ԳՈՆՍԱԼՈ ՖՈՒՐՆԻԵԻ ԵՎ ԳԵՈՐԳԻ ՄԻԽԱՅԼՈՎԻՉ ՌՈՄԱՆՈՎԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Գոնսալո Ֆուրնիեն և Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր տիկնոջ հետ այցելեցին Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի հավաքածուներին:

Կիսվել