ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդանի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի հետ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը:

Կիսվել