ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՏԹԵՈՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ ՂՈՒԿԱՍՈՒ» ԵՐԿԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատթեոս Ջուղայեցու «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» երկը, որի բնագիրը հրատարակության են պատրաստել բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Բեյլերյանը և Վիգեն Ղազարյանը:Գրիգոր եռամեծ Տաթևացու աշակերտ՝ Մատթեոս վրդ. Ջուղայեցու «Ղուկասի Ավետարանի Մեկնությունը» հայ միջնադարյան վարդապետների կողմից կատարված՝ Ավետարանին նվիրված այն սակավ ամբողջական մեկնություններից էր, որ դեռևս չէր հրատարակված: Գրքի