ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Մայիսի 16-ին Տավուշի մարզում՝ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում, մեկնարկեց «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մաշտոցյան Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագիրը ներառում է շրջիկ ցուցադրություն և վարպետաց դաս, որի շրջանակներում մարզի Իջևան քաղաքի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի, թիվ 5 միջնակարգ դպրոցի, Վազաշեն և Գանձաքար գյուղերի միջնակարգ դպրոցի աշակերտները ծանոթանում են Մատենադարանի պատմությանը,

Կիսվել

ՊՈՂՈՍ ԱԿՈՊՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 14-ին Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Պողոս Ակոպովի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը: Պատվիրակությունը շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին:

Կիսվել