ՊՈՂՈՍ ԱԿՈՊՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 14-ին Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Պողոս Ակոպովի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը: Պատվիրակությունը շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին:

Կիսվել