«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՆ ԱՅՍՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Ս․թ․ մայիսի 13-14-ին Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում կայացավ «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հիմնախնդիրներն ու սպառնացող վտանգներն էին։ Գիտաժողովը կազմակերպվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի՝ Ավստրիայի կոմիտեի կողմից։ Միջազգային և հայ բանախոսներն