ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում Մատենադարանում նախատեսվող միջոցառումներն են՝
1) Մարկ Գրիգորյանը էքսկուրսիա կանցկացնի Մատենադարանի տարածքով և կներկայացնի Մատենադարանի թանգարանային մասնաշենքի պատմությունը։
2) Տեղի կունենա գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեյքերի ցուցահանդեսի բացումը։ Բեյքերը օրեր շարունակ լուսանկարել է Մատենադարանի տարբեր բաժինների աշխատակիցներին և փորձել յուրաքանչյուր աշխատակցի ներկայացնել իր աշխատանքային միջավայրում, փոխանցել այն տպավորությունը, որ Մատենադարանը միայն թանգարան չէ, այլ մի ողջ հաստատություն, որտեղ յուրաքանչյուր աշխատող ունի գործունեության իր ուրույն շրջանակը։
3) Կկազմակերպվի շրջայց Մատենադարանի շենքի երկու կողմերում` կամարների ներքո ցուցադրված կոթողների հատվածում։
4) Թանգարանային շենքում սահիկաշարով մեծ էկրանին կցուցադրվեն Մատենադարանի շենքի գողտրիկ անկյունները ներկայացնող լուսանկարներ։
Մուտքն ազատ է։

Կիսվել