ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՎԱԼԵՐԻ ՖՐԵԼԱՆԴԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը և Դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրտիզվերեան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել