ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության թանգարանների քսանչորս աշխատակիցներ արժանացան ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարգևների: Մաշտոցյան Մատենադարանի աշխատակիցներից Ձեռագրագիտության բաժնի վարիչ, Գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը պարգևատրվեց նախարարության ոսկե մեդալով, իսկ Բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատողներ Դոնարա Կարապետյանը և Ջուլիետտա Էյնաթյանը, Թարգմանական մատենագրության բաժնի գիտաշխատող Լուսիկ Ստեփանյանը, թանգարանային մասի ղեկավարի տեղակալ Ամալյա Շահումյանը, ընթերցասրահի վարիչի տեղակալ Ռուզաննա Դավթյանը, տնտեսական գծով փոխտնօրենի օգնական Էդիտա Խառատյանը և Վերականգնման բաժնի ավագ վերականգնող Էմմա Սարգիսովան` պատվոգրերով։

Կիսվել